Մեքենաների ներկրման աննախադեպ հոսքեր են սպասվում. ՊԵԿ նախագահ

am
meqenaneri-nerkrman-annaxadep-hosqer-enq-spasvoum-pek-naxagah

Կարծում ենք, որ մինչև հոկտեմբեր կավարտենք Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու աշխատանքները, հոկտեմբերից, ըստ էության, մաքսատունը պետք է գործի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:  

Կառուցվելիք մաքսառունը, ինչպես Անանյանը նշեց, 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ Գոգավանից, 56-58 կմ Բավրայից: Աշխարհագրական առումով շատ ճիշտ վայրում է՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու մոտ:

Անանյանը հավելեց նաև, որ մեքենաների ներկրման աննախադեպ հոսքեր են սպասվում:

«Ֆունկցիոնալ առումով պետք է հաշվարկներն այնպես արվեն, որ արտաքին տնտեսական գործունեության սպարկման կենտրոնի կառուցման ժամանակ այսօրվա կառուցվող ենթահամակարգերը հանդիսանան մեծ համակարգի կամ ենթահամակարգի բաղկացուցիչ մասը: Հետևաբար, մենք այսօր ազդարարում ենք, որ սա ոչ թե ժամանակավրեպ կամ հապճեպ որոշում է, այլ պլանավորված արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մեկնարկի ազդարարումն է, հրատապ ռեժիմով ավտոմաքսատան գործառույթը տեղափոխելու ակնկալիքով»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ