Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Մեր բոլոր աշակերտները մեդալներով վերադարձան Ֆիզիկայի ամենահեղինակավոր օլիմպիադայից. Կուրղինյան

mer-bolor-asakertnere-medalnerov-veradarcan-fizikayi-amenahexinakavor-olipiadayic-kourxinyan

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 7-15-ը Թել-Ավիվ քաղաքում անցկացված «Ֆիզիկա» առարկայի 50-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 5 բրոնզե մեդալ: Մեդալակիր աշակերտներն են Եվա Հունանյանը, Դավիթ Զոհրաբյանը, Քրիստինե Գրիգորյանը, Հայկ Մուրադյանը և Դավիթ Կիրակոսյանը։ Նրանք բոլորը սովորում են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում հայ աշակերտների հաջողությունների մասին պատմեց Ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի անդամ Բիլոր Կուրղինյանը։ Նրա խոսքով՝ այս տարի Ֆիզիակայի միջազգային օլիմպիադային մասնակցում էր 78 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, և մեր երկիրը ներկայացնող բոլոր աշխակերտները վերադարձել են մեդալներով:

«Հայաստանի թիմը ձևավորվում է հանրապետական օլիմպիադաների արդյունքում. ընտրվում են 5 լավագույն աշակերտները, ովքեր Հայաստանը ներկայացնում են միջազգային օլիմպիադայում: Այս տարվա մեր գլխավոր հաջողությունն այն էր, որ բոլոր մասնակիցները մեդալներով վերադարձան Ֆիզիկայի ամենահեղինակավոր օլիպիադայից, որը հատկապես աչքի է ընկնում իր խնդիրների բարդությամբ և աշխարհագրությամբ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ միջազգային օլիմպիադայում մեդալներ նվաճած աշակերտների առաջ Հայաստանում բաց են բոլոր ուսումնական հաստատությունների դռները. «Մեդալակիր աշակերտները կարող են անվճար և առանց քննությունների ընդունվել հայաստանյան ցանկացած բուհ, իսկ տղաները տարկետում են ստանում Զինված ուժերից: Այսինքն, եթե դու միջազգային օլիմպիադայից մեդալ ունես, ուրեմն քո առջև բոլոր դռները բաց են»:

Ինչ վերաբերում է աշակերտների շրջանում ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրությանը, Կուրղինյանը նշեց, որ այն ուղիղ համեմատական է աշխատակուշայի պահանջարկին: «Այս առարկաին առավել պահանջված կդառնա, երբ կունենանք գործարաններ ու ընկերություններ, որտեղ անհարժեշտ կլինի ֆիզիկամաթեմատիկական ու ինժիներական մասնագիտությունները: Օրինակ հիմա Հայաստանում գործում են «Սինոփսիս» և «Մենթալ գրաֆիկս» ընկերությունները, կամ օրինակ «Նեյշնլ ինսթրումենթսը»: որոնք հիմնված են հենց այս մասնագիտությունների վրա: Ներկայումս էլ Հայաստանում կառուցվում է ինժիներական քաղաք, որը մեծ թափ է հաղորդելու այս մասնագիտությունների տարածմանը»,- ասաց նա:

Կուրղինյանը նկատեց՝ ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացում ունեցողների պահանջարկն օրեցօր ավելանում է. «Հիմա աշխատաշուկայում պահանջարկն ավելի մեծ է, քան ուսանողների քանակը: Գործատուները մարդ են ման գալիս, չունեն աշխատող: Սակայն պետք է նշեմ, որ ֆիզիակայի կամ հարակից առարկաների նկատմամաբ հետաքրքրությունը ևս ավելանում է, որովհետև երեխաները զգում են, որ կարող են իրենց սոցիալական կարիքները բավարարել այդ աշխատանքով: Իսկ երբ այդ ընկերությունները չկային, երեխաներն էլ չէին ձգտում սովորել այս մասնագտություններով»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ