Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Մեր դիրքորոշումն է՝ չկենտրոնանալ միայն Ցեղասպանության կամ Արցախյան հարցի վրա. Ռուբեն Ռուբինյան

am
mer-dirqorosoumn-e-ckentronanal-miayn-cexaspanoutyan-kam-arcaxyan-harci-vra-rouben-roubinyan

 ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց վերջին կես տարվա ընթացքում խորհրդարանական դիվանագիտության անցուդարձը:

Պատգամավորը մասնավորապես նշեց, որ այս նստաշրջանում խորհրդարանական դիվանագիտությունը շատ ակտիվ է եղել, ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունները այցելել են ՌԴ, Գերմանիա, Շվեդիա, Կիպրոս, իսկ շուտով Արարատ Միրզոյանը այցով կմեկնի ԱՄՆ: Ռուբինյանը հիշեցրեց նաև, որ Հայաստան են այցելել խորհրդարական և կառավարական բազմաթիվ պատվիրակություններ տարբեր երկրներից:

«Մեր գործընկերներին ներկայացվել են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, ՀՀ-ի միջազգային օրակարգը, որի կիզակետում եղել են Արցախյան հակամարտության և Ցեղասպանության ճանաչման հարցերը: Ակտիվ աշխատանք են սկսել նաև բարեկամական խմբերը, եղել են փոխադարձ այցեր, որոնք նախատեսվում են նաև այս տարվա վերջում և գալիք տարվա սկզբում»,- նշեց Ռուբինյանը:

Պատգամավորը նշեց, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամներն արդեն ընդգրկված են տեղի քաղաքական խմբերում, Հայաստանին հաջողվել է ներկայացուցիչ ունենալ քաղաքական բոլոր մեծ խմբերում, ինչը, ըստ Ռուբինյանի, հետագա հաջողությունների համար նախադրյալ է:    

«Ամփոփելով ասեմ, որ մեր դիրքորոշումն է խորհրդարանական դիվանագություն վարելիս չկենտրոնանալ միայն Ցեղասպանության ճանաչման կամ Արցախյան հակամարտությանը վերաբերող հարցերի վրա, քանի որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ ավելի բազմաշերտ է և պետք է լինի շատ ավելի բազմաշերտ բոլոր վեհաժողովներում մենք բարձրացնում ենք նաև համաեվրոպական կամ համաշխարհային օրակարգին վերաբերող հարցեր, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին վերաբերող հարցեր»,- նշեց պատգամավորը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ