Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Մեր գիտահետազոտական ներուժի վաճառքով ենք զբաղվելու դրսի շուկաներում և սա հեղափոխական շրջադարձ է. Հակոբ Արշակյան

am
mer-gitahetazotakan-nerouji-vajarqov-enq-zbaxvelou-drsi-soukaneroum-hakob-arsakyan

«Բարձր տեխնոլոգիաները, թվայնացումը, ռազամաարդյունաբերությունը միավորվում են և դառնում են նախարարության գերակա ուղղություն»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Հարցին, թե այդ միավորման արդյունքում ինչպե՞ս կկոչվի նախարարությունը, Արշակյանն ասաց. «Նախարարությունն ըստ առաջնայնության՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանն է, բայց դեռ քննարկվում է, ու կարող է դեռ անվանումը փոխվել»:

Ի՞նչ կարծիք է նախարարը Կառավարության ծրագրի առնչությամբ, կան քննադատություններ, թե թվեր չեն ներկայացված. «Թվեր քննարկվել են, ու թվեր առաջադրվել են: Մեր ծրագիրը ես կբնութագրեի նախաձեռնողական, և ռիսկ վերցնելու ու իրականացնելու ծրագիր, մեր տեսլականն ամբողջությամբ պարփակված է այդ ծրագրում: Կխդրեի ոչ միայն թվեր ման գալ, այլ տեսնել, թե ի՞նչ տեսլական ունի կառավարությունը»,- նկատեց Հակոբ Արշակյանը:

Վարչապետն ասել էր, թե ներկայացված ծրագիրը հեղափոխական է, ի՞նչն է հեղափոխականությունն այդ փաստաթղթում հարցին, Արշակյանը պատասխանեց այսպես.

«Օրինակ, հեղափոխական է այն, որ բարձր տեխնոլոգիաները, ռազմաարդյունաբերությունը դառնում են գերակա ճյուղեր ու դրա համար ստեղծվում է առանձին նախարարություն, որը առաջ կտանի ոլորտները և առաջիկայում դուք դա կտեսնեք: Շեշտակի ավելացում է տեղի ունենալու ռազմաարդյունաբերության, գիտատեխնիկական, գիտահետազոտական ոլորտում»:

Իսկ ի՞նչ է արդյունաբերվելու ռազմաարդյունաբերական ոլորտում. «Մի թյուր ընկալում կա, որ երբ ասում են ռազաարդյունաբերություն, մարդիկ տանկ են պատկերացնում կամ հրանոթ: Ներկաիս աշխարհում ամբողջությամբ փոխվել են մարտի վարման մեթոդները, հին տեխնոլոգիաները, որոնք նաև արդիական են, դրանցց հետ նաև օգտագործվում են ռադիոէլեկտրոնային, տեղեկատվական զենք- զինատեսակները, անօդաչու թռչող սարքեր, կապի միջոցներ, ռադիոլոկացիան միջոցներ, հարվածային տեխնիկայի արդիականացման միջոցներ: Բերեմ հին ու նոր համակարգերի մեկ օրինակ. կոնկրետ զինաատեսակների դեպքում առաջ կարող էր դրվել տարածքը փակելու ու վնասազերծելու, կրակ արձակելու խնդիր կամ առաջադրանք, ինչի արդյունքում 100 անգամ ավելի շատ արկ կարող է օգտագործվել, սակայն ճշգրիտ հարվածային զինատեսակներ ունելու դեպքում հստակ տեղորոշվում է ճշգրտվում է ու հարվածը կոնկրետ հասցեական է լինում»:

Թե ի՞նչ կունենանք այս ամենի արդյունքում՝ մեկ, երկու տարի անց, Արշակյանն ասաց. «Նախատեսում ենք աշխատել երկու ուղղությամբ պետական վաճառքի ստրատեգիական թիմեր ստեղծել նախարարությունում, ինչի՞ն են միտված այդ թիմերը: Մենք ստեղծելու ենք պորտֆելներ՝ պրոդուկտերի, ծառայությունների, նաեվ մեր գիտահետազոտական ներուժի, եվ դրանց վաճառքով ենք զբաղվելու դրսի շուկաներում: Խնդրում եմ, վաճառք ասվածը չընկալել ագրեսիվ առումով, այլ գիտատեխնիակական համագործակցության առումով, երբ երկրները իրար հետ փոխանակվում են տեխնոլոգիաներով: Սա հեղափոխական շրջադարձ է, եվ պետությունը դառնում է դրա հանձնառուն»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ