Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Մեր հյուրերն էլ են ասում` ՀՀ-ում կազմակերպված WCIT-2019-ն իրենց սպասելիքները գերազանցել է մի քանի անգամ. Ալեքսանդր Եսայան

mer-hyourern-el-en-asoum--or-hayastanoum-kazmakerpvac-wcit-2019-n-irenc-spaseliqnere-mi-qani-angam-gerazancel-e-aleqsandr-esayan

WCIT-2019-ի ժամանակ տարբեր ձեռքբերումներ ու համաձայնություններ են եղել, այսպիսի հարթակներից պետք չէ սպասել ստորագրությունների: Այս մասին այսօր՝ համաժողովի վերջին օրվա ընթացքում ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ ձեռքբերումներ են գրանցվել համաժողովի ընթացքում: «Սա ոչ պետական միջոցառում է, հարթակ, որտեղ մարդիկ սկսում են շփվել, ծանոթանալ, տեսնել ինչ հնարավորություններ կան երկրում, ինչը, կարծում եմ, մեզ հաջողվել է, որովհետև այն արձագանքը, որը ստանում ենք մեր ժամանած հյուրերից, շատ դրական է»,- ասաց Եսայանը:

Մեր զրուցակիցը նշում է, որ իրենք արել են ավելին, քան եղել են սպասումները. «Մեր հյուրերն էլ ասում են, որ նման բանի չէին սպասում՝ լավ իմաստով նաև ասում էին, որ իրենց սպասելիքները մի քանի անգամ գերազանցվել են ոչ միայն կազմակերպչական, այլև հենց կոնտենտով, դիսկուրսիաներով, թե որքան հետաքրքիր է: Մարդիկ թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում մասնակցում են տարբեր միջոցառումների և հասկանում են, որ սա գերազանցել է հենց քննարկումների իմաստով, թե ինչքան հետաքրքիր քննարկումներ են կազմակերպվել, ինչը որ հենց մեր առաջին նպատակն էր»:

Եսայանի խոսքով, այսպիսի միջոցառումները մեր երկրում պետք է շարունակական լինեն. «Պետք է շարունակել, պետք է բոլոր կոնտակտները մոնետիզացնել, բոլորի հետ զրուցել: Այն մարդիկ, ովքեր հետաքրքրություն են ցույց տվել, պետք է իրենց հետ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածը շարունակի աշխատել, պատասխանել հարցերին: Եվ իհարկե, նման միջոցառումները պետք է շարունակական լինեն: Այո՛, սա կարող ենք դիտարկել որպես մինչև օրս  IT ոլորտում անցկացված ամենամեծ, ամենահեղինակավոր միջոցառումը, բայց կարծում եմ, որ պետք է շարունակական լինեն ու սրանից մեծ միջոցառումներ ու սրանից ավելի հեղինակավոր միջոցառումներ անցկացվեն Հայաստանում»:

Հիշեցնենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի  է ունենում Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը և այն Հայաստանում կազմակերպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ