Մեր ինչի՞ն է պետք՝ բանակցային սեղանին նստած լինեն հայկական երկու կողմերը, որ միանգամից երկուսիս «կալմեջ անե՞ն». քաղաքագետ

am
mer-incin-e-petq-banakcayin-sexanin-nstac-linen-haykakan-erkou-koxmere--or-miangamic-erkousis-kalmej-anen-qaxaqaget

«Ինչպես և սպասելի էր, ադրբեջանական կողմը նախագահի մակարդակով հայտարարել է, որ բանակցային ձևաչափը փոխելու հայկական փորձերն անընդունելի են»,- գրում է վերլուծաբան Էդգար Էլբակյանը։

Վերլուծաբանը նկատում է. «Ադրբեջանի վերնախավը՝ հանձին Իլհամ Ալիևի, հայտնվել է իր համար ոչ ստանդարտ վիճակում։ Հայկական կողմից նետված մարտահրավերին պատասխանելու միակ տարբերակը կրակելն է։ Եթե չկրակեց, ռիսկ կա, որ բանակցային ձևաչափի՝ առնվազն արտաքուստ հայանպաստ երևացող փոփոխության պահանջը ձեռք կբերի լեգիտիմություն (ոչ թե ինքնին պահանջի բովանդակությունը, այլ սկզբի համար դրա լինելիությունն ու պարբերական հնչեցումը)։ Հիշո՞ւմ եք, որ մի պահ ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը հայտարարել էր, եթե կողմերը համաձայնության գան մասնակցային ձևաչափը փոփոխելու և Լեռնային Ղարաբաղին ներգրավելու, ապա իրենք կհարգեն այդ որոշումը (https://tass.ru/politika/5270742)։ Մյուս կողմից՝ կրակելն էլ՝ որպես լուծում, այդքան հեշտ չէ, հատկապես, որ ամենաանկանխատեսելի զբաղմունքներից մեկն է, եվ չգիտես՝ վերջում քո ուզածը կստանաս, թե լրիվ այլ բան»:

Վերլուծաբանն ավարտում է իր գրառումը այսպիսի հետգրությամբ. «Եվ այնուամենայնիվ, ես չեմ հասկանում, թե մեր ինչի՞ն է պետք, որ բանակցային սեղանին նստած լինեն միանգամից երկու հայկական կողմ։ Որ եթե նեղը գցելու պահ լինի, միանգամից երկուսիս «կալմեջ անե՞ն»՝ չթողնելով մանևրելու հնարավորություն։ Սա մի կողմից՝ տեղական սնափառության, իսկ մյուս կողմից՝ լեգիտիմություն ասված հասկացության ֆետիշացո՞ւմ է, թե՞ տակը հստակ հաշվարկ կա»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ