Մեր Կոմիտասը. Գարեգին Լևոնյանի հուշերից

am es
mer-komitase-garegin-leonyani-houseric

Գարեգին Լևոնյանի հուշերը Կոմիտաս վարդապետի մասին (հատվածաբար)

Կոմիտասը եկեղեցական.- Մեր երաժշտագետը եկեղեցական էր իր արվեստի սահմաններում միայն. նա վանքում իր երգեցիկ խմբի ղեկավարությունից դուրս գրեթե չէր մասնակցում եկեղեցական ընթացիկ արարողություններին. չեմ տեսել և չեմ հիշում նույնպես, որ նա պատարագչի զգեստ հագած լինի. նա նույնիսկ հերթ չուներ այդ բանի համար, ինչպես ունեին մյուս միաբանները: Եթե չլիներ վանքի այն ժամանակվա ռեժիմը, Կոմիտասը թերևս Էջմիածնի պարիսպներից դուրս կերևար աշխարհիկ զգեստով, ինչպիսին նա հագնում էր արտասահմանում: Բայց նա իր համերգներին, ո՛ր քաղաքումն էլ լիներ, թատրոններում թե դահլիճներում, խումբը ղեկավարելիս դուրս էր գալիս ֆարաջայով և վեղարով, այնպես, երևի հայկական-արևելյան ոճը պահած լինելու համար:

Աղբյուրը՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ