Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

«Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»‌

am
mer-paper--sousin-azatagrvac-e--hangstaceq

1988 թվականից Վարդան Ստեփանյանը` Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում է իսկական լեգենդ։ «Ամոթ է այն երիտասարդների համար ովքեր գնում են Ռուսաստան և դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ։ Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ո՞վ պետք է դառնա զինվոր կամ սպա, ո՞վ պետք է կռվի»։ Վարդանը միշտ առանձնացել է իր հայրենասիրությամբ, իր բարոյական սկզբունքներով, գրագետ գործունեությամբ։ «Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ։ Ես զինվորն եմ իմ երկրի», -հետո ավելացրել, որ կոչնչանան բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք վնասում են ազգի շահերին։

Դուշմանը վստահություն էր ներշնչում տղաներին։ Նրա համոզվածությունը, որ հայերն անպայման կազատագրեն Արցախ աշխարհի պատմական Շուշի մայրաքաղաքը, ոգեպնդում էր տղերքին։

Շուշի մտած առաջին տանկը

«Հայրենիքի անունից սխրանքներ գործել և հավաթալ հաղթանակին – ահա սա է մեր ուժի աղբյուրը»։ Եվ հայ զենքի, հայ զինվորի իսկական սխրանքը դարձավ հնամենի Շուշիի ազատագրումը ադրբեջանաթուրքական 72-ամյա օկուպացիայից։

Անառիկ բերդ հիշեցնող Շուշի մտած ստորաբաժանումների մեջ առաջիններից էր Բեկոր Աշոտի գլխավորած 1-ին վաշտը, որի մեջ մտնում էր նաև Դուշման Վարդանի գլխավորած խումբը։ Մայիսի 7-8-ի գիշերը Շուշիի ուղղությամբ իրականացվեց հրետանային հուժկու հարված, որից հետո սկսվեց գրոհը։

   Դուշմանի կռվողներն հարձակումն սկսեցին քաղաքի արևելյան կողմից և արդեն առավոտյան ազատագրել էին Շուշիին հարակից թաղամասերը։ Շոշ գյուղի կողմից սկսվեց գնդապետ (այժմ՝ գեներալ-մայոր) Արկադի Կարապետյանի գլխավորած գումարտակի գրոհը։ Հյուսիս-արևմուտքից գրոհին միացան նաև Բեկոր Աշոտի գլխավորած ուժերի մնացած մասը։ Հարավից հարձակում գործեցին Նվեր Չախոյանի, այսպես կոչված «աֆղանների» վաշտը, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանի և Աշոտ Խաչատրյանի գլխավորած գումարտակները։ Նույն ժամանակ գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորած ուժերը շրջանցեցին քաղաքը հարավ արևմուտքից՝ ազատագրելով Քեսալար (Кесалар), Բաշքենդ (Башкенд), Ջավադլար և ուրիշ բնակավայրեր՝ ընդհանուր առմամբ 17։ Շուտով հարձակմանը միացավ նաև Վալերի Չիտչյանի գումարտակը։ Սամվել Բաբայանի գլխավորած ջոկատը Բերձորի կողմից փակեց ադրբեջանցիների հնարավոր օգնության ճանապարհը։

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը

Առավոտյան դեմ հայկական ուժերն իրականացրեցին միասնական գրոհ։ Շուշիում թողնվել էր մարդասիրական միջանցք՝ թշնամու հեռանալու համար (Բերձորի (այն ժամանակ՝ Լաչին) կողմից)։ Մայիսի 9-ին կեսօրին մոտ քաղաքը ազատագրվեց։ Մարտի դաշտում բազմաթիվ զոհեր թողնելով, թողնված մարդասիրական միջանցքով, թշնամին դիմեց փախուստի։ Հայկական կողմը տվեց 27 զոհ և շուրջ 180 վիրավոր։ Ադրբեջանական կողմը տվեց շուրջ 300 զոհ և 700 վիրավոր։ Որպես ռազմավար հայկական կողմին մնաց թշնամու ամբողջ հրետանին, զենքերը և այլն։

 Շուշիի ազատագրումից հետո ընկերները երկար որոնեցին Վարդանին և գտան հայկական գերեզմանոցում։ Նա շամպայն էր լցնում հին գերեզմանաքարերին` գոչելով. «Մեր պապեր ,Շուշին ազատագրված է, հանգստացեք»‌:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ