Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Մեր պապեր Շուշին ազատագրված է հանգեստացեք. Արթուր Ղարիբյանի հուշերը Վարդան Դուշմանի մասին

am
mer-paper-sousin-azatagrvac-e-hangestaceq-artour-xaribyani-housere-vardan-dousmani-masin

Այսօր Արցախյան ազատամարտի մասնակից հերոս Վարդան Ստեփանյանի ծննդյան օրն է

Ներկայացնում ենք Արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի դասակի հրամանատար Արթուր Ղարիբյանի՝ Դուդուլի հուշերը Վարդան Դուշմանի մասին: Հիշեցնենք՝ Արթուր Ղարիբյանը զոհվել է 1992 թվականի նոյեմբերի 6-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի համար մղված ինքնապաշտպանության մարտի ժամանակ՝ ականի պայթյունից։

<<Նա հայտնվեց հանկարծակի, միանգամից ծանոթացավ՝ Վարդան: Այդ օրվանից տարիներ են անցել: Ինչեր ասես, որ չեն եղել: Ինչեր ասես, որ չեն անցել նրա գլխով:

Երկու տարի Աֆղանստան, հետո Ղարաբաղ… 1988-ին առաջին անգամ որսորդական զենքը ձեռքին հայտնվեց այնտեղ: Պայքարեց, կռվեց, կազմակերպեց և որոշեց, որ Շուշին պիտի գրավի: Այդ ժամանակ երազ էր թվում: Սակայն կետ առ կետ անցավ իր երազի իրականացմանը:

Մի շարք կարևոր առաջադրանքներ կատարեց Մոսկվայում, Ռուսաստանի այլ մարզերում և Հայաստանում:

1990-ի գարնանը նա ձեռնամուխ եղավ մի գործի, որն այդ ժամանակ արկածային էր համարվում՝ հարձակում Խոջալու ավանի վրա, որը խիզախ մարտիկների շնորհիվ դարձավ լեգենդի սկիզբը:

Հարված Խոջալուին: Առաջին հրթիռակոծումը Վարդանի կողմից, որը մեծ աղմուկ բարձրացրեց ու նաև զարմանք պատճառեց: Խոջալուին լուրջ վնաս հասցվեց, ու դարձավ Ղարաբաղի մարտական ոգու սկիզբը:

Խոջալուից հետո սկսվեց Լեսնոյ գյուղի հրթիռակոծումը, որի ծրագրավորողներից մեկը եղել է Վարդանը:

Փորձով ու ուշիմությամբ մեծ նպաստ բերեց սուրբ գործին: Խոջալուից հետո երևան եկան Շուշիի գրավման ռեալ հնարավորությունները:

Մոտենում էր Վարդանի երազանքը իրականություն դառնալու ժամանակը: Սակայն, գրոհից մի քանի օր առաջ նա իր մոտոցիկլետով վթարի էր ենթարկվել ու վնասել ոտքը: Երբեք Վարդանին այդպես հուսահատ չէի տեսել,- ասում է Արթուրը,- բայց սկսեց մարզել ոտքը և գրոհից մեկ օր առաջ թողեց ձեռնափայտը:

Եվ նա իր ջոկատի հետ մտավ Շուշի: Վարդանի ցնծությունն աննկարագրելի էր: Քաղցր ժպիտը դեմքին, մեկ այս, մեկ այն տունն էր վազում, դիտում, համբուրում խաչքարերը: Գերեզմանատուն մտնելով մեկիկ-մեկիկ համբուրում էր շիրմաքարերն ու բարձրաձայն գոռում. «ՄԵՐ ՊԱՊԵՐ, ՇՈՒՇԻՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ Է, ՀԱՆԳՍՏԱՑԵՔ»: Թե որտեղից էր նրա մոտ հայտնվել շամպանսկու մի շիշ, որը կաթիլ-կաթիլ կաթեցնում էր շիրիմներին:

Բուզլուխի և Էրքեջի դաժան մարտերին Վարդանը իր ընկերների հետ նորից ամենաթեժ կետերում էր: Կատաղի մարտերում նրանց հաջողվեց շարքից հանել թշնամու Մի-24 ուղղաթիռը: Այդ մարտերում զոհվեցին մի խումբ հայ մարտիկներ, իսկ Վարդանը վիրավորվեց, բայց չլքեց մարտադաշտը:

Հետևեց դադարի մի կարճ ժամանակաշրջան: Արցախի ու Հայաստանի համար դժվար ժամանակներ էին: Նրա անհանգիստ հոգին նորից դրսևորեց իրեն: Կամաց-կամաց նոր մտքեր էին ծնվում: 1991-ի նոյեմբերին նորից Արցախում էր: Այս անգամ Հադրութ, հետո Ստեփանակերտ, որտեղ սկսվել էին Կրկժանի մարտերը:

Հետո Հասանաբադի մարտերը, որտեղ կորցրեց իր երեք ընկերներին. Վարդան, Վաչե, Գագիկ: Կորուստը շատ ծանր նստեց ջոկատի վրա: Սակայն ընկերներով աճյունները Երևան տեղափոխելուց հետո, շարունակեցին պայքարը: Եվ նորից Լեսնոյում գրոհ ազերական բազայի վրա: Դեռ գարնան գրոհներից ծանոթ էր գյուղին, տեղանքին: Ինը ժամ տևած կատաղի գրոհից հետո գյուղը գրավվեց: Թշնամին շատ զոհվեց: Մեր կողմից մեկ զոհ ու երկու վիրավոր:

Իսկ այդ ձմռանը հետևեց թշնամու՝ Մալիբեյլի, Ղուշուլար և Խոջալու հենակետերի գրավումը, որտեղ նորից Վարդանն առաջին գծում էր:

Փաստորեն Զառիսլու գյուղի մարտերը հանդիսացան Լաչինի բանալին, որ տվեց Վարդանը,- պատմել է Արթուրը:

Լրահոս

Ամենաընթերցվածը