Մեսսիի որդու մասնակցությամբ տեսանյութերը համացանցի հիթ են դարձել

am
messii-ordou-masnakcoutyamb-tesanyoutere-hamacanci-hit-en-darcel

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին Ամերիկայի Գավաթի 1/4 եզրափակչի՝ Վենեսուելայի հետ խաղում բրազիլական «Մարականա» մարզադաշտից աջակցում էին ընտանիքի անդամները՝ կինն ու տղաները։

Խաղի ընթացքում 32-ամյա հարձակվողի կրտսեր որդու՝ Մաթեոյի պահվածքը նկարահանվել ու արդեն մեծ տարածում է գտել համացանցում, նշում է armsport.am-ը։

Արգենտինա-Վենեսուելա խաղն ավարտվել է 2։0 հաշվով։ Մեսսին այդ խաղում չի կարողղացել աչքի ընկնել արդյունավետ գործողություններով։

Մրցաշարի կիսաեզրափակչում արգենտինացիները կխաղան տանտերերի՝ բրազիլացիների հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 3-ին ու կմեկնարկի գիշերը 04։30-ին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ