Մեսսին դեռևս պատրաստ չէ Բարսայի առաջիկա հանդիպումներին

messin-deres-patrast-ce-barsayi-arajika-handipoumnerin

Բարսելոնայի  աստղ Լիոնել Մեսսին շարունակում է ապաքինվել վնասվածքից։

Ինչպես հաղորդում է RAC1-ը,  արգենտինացի հարձակվողի վերականգնումը կարող է ձգձգվել ևս   մեկ ամիս։ Այսպիսով,  Բարսելոնայի ավագը չի կարող իր թիմին օգնել  Օսասունայի, Գրանադայի, Վալենսիայի և Վիլիառեալի հետ կայանալիք մրցավեճերում։

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Մեսսին բաց է թողել Բարսելոնայի մինչմրցաշրջանային խաղերը, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ում, ինչպես նաև Իսպանիայի Լա լիգայի մեկնարկային երկու տուրերը՝ Ատլետիկո Բիլբաոյի և Բետիսի դեմ  խաղերը։


Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ