Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Մեղրաձոր գյուղում այրվել է կուտակած անասնակեր

am
mexracor-gyouxoum-ayrvel-e-koutakac-anasnaker

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 21:51-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:22-ին, մարվել՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 01:10-ին:

Գյուղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի բակում այրվել է կուտակած անասնակեր՝ մոտ 6 տոննա:

Լրահոս

Նմանատիպ նորություններ