Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Մի օր ես իմ սիրտը թողեցի Դադիվանքում. Նազենի Հովհաննիսյան

am
mi-or-es-im-sirte-toxeci-dadivanqoum-nazeni-hovhannisyan

Մի օր ես իմ սիրտը թողեցի Դադիվանքում.... ինստագրամյան իր էջում գրել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը և նոր լուսանկար հրապարակել:

«Անցան տարիներ և իմ ուխտն ինձ էլի բերեց նրա մատույցներ... Ժամանակը շրջանաձև է, ինչ էլ լինի, մի օր հետ ես գալիս այն կետին, որտեղից սկսել ես ապրել կամ որտեղ թողել ես սիրտդ: Մարդ անհավանական ուժ ունի, երբեմն նույնիսկ չգիտակցված..., բայց Աստծո զորությամբ նա կարող է անցնել անմարսելի թվացող փորձությունների միջով: Իսկ գուցե այդ ամենը մեզ տրվում է, որ ինչ-որ բա՞ն հասկանանք: ՆՐԱ գործերն անքննելի են, բայց արդյունքը միշտ երևելի) եթե իհարկե աչք ունենք` տեսնելու... Ես կորցրել էի սիրտս` Դադիվանքի մատույցներում... տարիներ անց ես գտա այն` առողջացած ու միանգամայն վերածնված... Ուղղակի մի կաթիլ հավատ ու մի աղոթք շնորհակալություն է պետք...»,- գրել է դերասանուհին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ