Մի քանի ընկերություն կազատվեն ներմուծման մաքսատուրքից

am
mi-qani-enkeroutyoun-kazatven-nermoucman-maqsatourqic

Կառավարության որոշումներով բավարարվել է «Սպայկա», «Նանման», «Պրոֆ ԱԼ» ՍՊԸ-ների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

«Սպայկա» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է գյուղմթերքի վերամշակման մեջ՝ իրականացնելով 28 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Ծրագրի շրջանակում կստեղծվի 1600 աշխատատեղ՝ 190 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է ստեղծել ևս 300 նոր աշխատատեղ՝ 200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 45 մլրդ ՀՀ դրամ ։

«Նանման»-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջինսե հագուստի արտադրության մեջ: Ներդրումային ծրագիրը իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում՝ կատարելով 110 100 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 3 նոր աշխատատեղ՝ 78 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 150 470 000 ՀՀ դրամ ։

«Պրոֆ ԱԼ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 000 000 000 ՀՀ դրամի ներդրում՝ ստեղծելով 50 նոր աշխատատեղ՝ 280 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 20 000 000 000 ՀՀ դրամ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ