Մի քանի հոգու հրավիրել ու ասել եմ՝ բացատրեք, ձեր ինչի՞ն է պետք պատգամավոր առաջադրվելը. Նիկոլ Փաշինյան

mi-qani-hogou-hravirel-ou-asel-em-bacatreq--cer-incin-e-petq-patgamavor-arajadrvele-nikol-pasinyan

Գործող Ընտրական օրենսգրքով ընտրություններին գնալը ձեռնտու է միայն իշխանությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այնպես չլինի, որ մենք հիմա ուզում ենք Ընտրական օրենսգիրք փոխել: Մենք խնդիր չունենք, եթե հին համակարգը լինի, որովհետև այն մարդիկ, ովքեր իրենց ձայն էին բերելու, նրանք չեն առաջադրվելու, հազիվ են ազատագրվել այդ մարդիկ: Անկեղծ ասեմ, վարչապետ ընտրվելուց հետո ես մի քանի հոգու հրավիրել եմ ու ասել՝ բացատրեք, ձեր ինչի՞ն է պետք, որ դուք պատգամավոր առաջադրվեք կամ փող ծախսեք: Ես լուրջ ուզում եմ մոտիվացիան հասկանամ, որովհետև դա կարևոր խնդիր է: Մի քանի հոգի անկեղծորեն պատասխանել են՝ մեզ կանչել, ասել են՝ գնացեք, այստեղ առաջադրվեք և ոնց ուզում եք, ձայն հավաքեք»,- ասաց վարչապետի թեկնածուն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ