Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Մի քառյակի պատմություն. Անգլիայում կրքերը թեժանում են

mi-qaryaki-patmoutyoun-angliayoum-krqere-tejanoum-en

Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնության վերջաբանը մոտենում է։ Այժմ արդեն վստահորեն կարելի է ասել, որ չեմպիոնական պայքարին մասնակցում է երկու թիմ՝ «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։ Ոչ մի թիմ չի խանգարի այս երկու ակումբներից մեկի հաղթանակին, իսկ թե ո՞վ կդառնա չեմպիոն, կախված է հենց այս երկու ակումբներից: Ներկա պահին «Լիվերպուլը» 2 միավորով առաջ է քաղաքայիներից, բայց Պեպի սաները մեկ հետաձգված հանդիպում ունեն և հաղթանակի դեպքում միանձյա կգլխավորեն մրցաշարային աղյուսյակը։

«Մանչեսթեր Սիթիում» այս պահին վատ ժամանակաշրջան է. թիմը դուրս է մնացել եվրոպական ամենահեղինակվոր առաջնությունից՝ Չեմպիոների լիգայից ու ամեն ինչ անելու է առաջնության մնացած հանդիպումները հաղթելու և դրական նոտայով մրցաշրջանն ավարտելու համար։

Մյուս կողմից էլ կա «Լիվերպուլը», որը մեկը մյուսի հետևից հաղթանակներ է տոնում. ուստի, Կլոպի սաները կփորձեն փչացնել քաղաքայինների տրամադրությունը։

Նշենք, որ «Լիվերպուլը» հասել է Չեմպիոների լիգայի կիսաեզրափակիչ և ուժերն է փորձելու կատալոնական «Բարսելոնայի» հետ։ Անգլիական ակումբի համար անչափ դժվար կլինի 2 ճակատով պայքարը. տեսնենք, էե ստեղծված խճճված իրավիճակից ինչպես դուրս կգա Յուրգեն Կլոպը։ Բայց մի բան առավել քան հստակ է՝ պարտվող թիմը հրաժեշտ կտա չեմպիոնական երազանքներին։

Որքան էլ լարված է չեմպիոնական պայքարը, դրանից տասն անգամ լարված է 3-րդ և 4-րդ հորիզոնականում գտնվող թիմերի պայքարը։ Հիշեցնենք, որ 3-րդ և 4-րդ հորիզոնականերում գտնվող թիմերին հնարավորություն է ընձեռում գալիք տարի մասնակցել Չեմպիոների լիգայի խաղարկությանը։

Եվ այսպես, միանգամից 4 թիմ է պայքարում պատվավոր հորիզոնականների համար՝ «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և «Չելսին»։

Այս պահի դրությամբ «Տոտենհեմը» 67 միավորով 3-րդ է , «Արսենալը» և «Չելսին» 66 միավորով կիսում են 4-րդ և 5-5-րդ հորիզոնականները, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով 6-րդ հորիզոնականում է։ «Արսենալը» և «Չելսին» հասել են Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ, «Տոտենհեմը» Չեմպիոների լիգայի խաղարկության նույն փուլում է, իսկ Սուլշերի թիմի առաջնային նպատակը մնացել է քառյակում հայտնվելը։

Գերլարված և գերհետաքրքիր վերջաբան է սպասվում Անգլիայում: Թվում է՝ մինչև վերջին տուրը կպահպանվի ինտրիգն այն հարցի շուրջ, թե ո՞ր ակումբները կլինեն քառյակում կամ ո՞ր ակումբը կդառնա չեմպիոն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ