Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան

am
miacyal-nahangneroum-antarayin-hrdehneri-dem-payqarox-smoqi-arje-kayceli-hayastan

ԱՄՆ-ի ամենաարդյունավետ և հռչակավոր հրշեջը` Սմոքի արջը, հաջորդ շաբաթն անցկացնելու է Հայաստանում: Այս բարի արջի ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ի մեծահասակների և երեխաների մեծամասնությունը գիտի, որ միայն իրենք կարող են կանխել անտառային հրդեհները։ Նրանք նաև հստակ պատկերացնում են, թե ինչ պետք է անեն հրդեհներից խուսափելու համար:
Իսկ հայաստանցի մեծահասակներն ու երեխաները տիրապետու՞մ են անտառային հրդեհների կանխարգելման հիմնական կանոններին: Կիսվե՛ք ձեր խորհուրդներով մեր հետևորդների հետ, ինչպես նաև հետևե՛ք մեզ և մեր ինստագրամյան @usembarmenia էջին` ավելին իմանալու այս շաբաթ ԱՄՆ-ից ժամանած Սմոքի արջի մասին:

Լրահոս

Նմանատիպ նորություններ