Միասնական քննություններն ընթանում են առանց բողոքների. ԳԹԿ տնօրեն

am
miasnakan-qnnoutyounnern-entanoum-en-aranc-boxoqneri-gtk-tnoren

Հունիսի 4-ին Ստեփանակերտի մի քանի քննական կենտրոնոներում կայացել է աշխարհագրություն, համաշխարհային պատմություն և կենսաբանություն առարկաների միասնական քննությունները:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ԱՀ  կրթության, գիտության և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն  Յուրի  Քարամյանն  ասել  է, որ   աշխարհագրություն   առարկայից  հայտագրվել  է 20  աշակերտ, համաշխարհային  պատմությունից՝  12 (որից  մեկը    չի  ներկայացել), իսկ կենսաբանությունից՝  95:

Տնօրենը  նշել է  նաև, որ հունիսի  7-ին   կայացած   հայոց  լեզու  և  գրկանություն  առարկայից  հայտագրվել  է 505  աշակերտ, որից  բացակա  էին  13   հոգի:

Զրուցակցի  խոսքով՝  քննությունների ընթացքը  եղել է  հանգիստ. բողոքներ  չեն  գրանցվել: Քննությանը  հատկացվել  է  3   ժամ, որն  ավարտելուց  հետո  յուրաքանչյուր  դիմորդի  տրվել  է  իր  ձևաթղթի       պատճեն: Քննությունից մեկ ժամ հետո արդյունքներն արդեն տեղադրված են լինում  http://www.atc.am/ կայքում, որտեղ դիմորդը կարող է ստուգել իր պատասխաները:

Լրահոս

Նմանատիպ նորություններ