Միջադեպ Հ1-ում. Վիգեն Սարգսյանին հյուրընկալելուց հետո այլեւս ուղիղ եթեր չի լինելու. «Հրապարակ»

am
mijadep-h1-oum-vigen-sargsyanin-hyourenkalelouc-heto-ayleus-ouxix-eter-ci-linelou-hraparak

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունում չգիտեն, թե ով է փոխարինելու լուրերի ղեկավար Վահագն Թեւոսյանին, որը ՔՊ համամասնական ցուցակով մասնակցում է ընտրություններին, բայց հայտնի չէ՝ կգնա պառլամե՞նտ, թե՞ կնախընտրի վերադառնալ Հանրային։ «Մեկ շաբաթ առաջ մեզ ժողովի կանչեցին, կարծում էինք՝ նոր տնօրենին կներկայացնեն՝ Կառլեն Ասլանյանին կամ գուցե Պետրոս Ղազարյանին, սակայն պրոդյուսերը՝ Ռուբեն Շահինյանը, ասաց՝ շարունակում ենք նախկին ձեւով աշխատել, մինչեւ հարցը որոշվի»,- ասաց Հ1-ի մեր աղբյուրը։

«Ի դեպ, նախկինում լրատվականի եւ տնօրինության «շենքերը» միմյանց հետ առանձնապես կապ չունեին, ահագին անկախ էին, հիմա իրավիճակ է փոխվել։ Ակնհայտ է նաեւ մրցակցությունն «Ազատություն» ռադիոկայանի եւ մեր միջեւ, ինչն ակնառու դարձավ Վիգեն Սարգսյանի դեպքում սկզբում մեր եթեր եկավ՝ Պետրոս Ղազարյանին հյուր, ապա Կառլեն Ասլանյանի մոտ՝ «Ազատություն»»։

Ինչ վերաբերում է Պետրոսի հաղորդմանը՝ «Այսօր իրականում» հաղորդաշարին, ապա դրա առաջին թողարկումը, որի հյուրն էր Վիգեն Սարգսյանը, ուղիղ եթեր է գնացել, սակայն բավականին խնդիրներ են առաջացել Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն անձամբ է ռեժիսորական տաղավարից կարգավորել հաղորդման ընթացքը եւ փորձել է հուշել Պետրոս Ղազարյանին, որ չընդհատի հյուրին, ինչը նրան դուր չի եկել, եւ նա հաղորդման կեսից հանել է ականջակալները։ Այս միջադեպից հետո որոշվել է, որ հաղորդումն այլեւս ուղիղ եթեր չի տրվելու, եւ մյուս հաղորդումները նախապես նկարահանվում են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ