Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Միջադեպ վրացի լրագրողի և Պուտինի միջև

am
mijadep-vraci-lragroxi-e-poutini-mije

Երևանում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ: Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած ընդունելության ժամանակ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողը բղավելով հարց է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

 

Ինչպես Բաղրամյան 26-ից հայտնում է ՀԱՅ ՁԱՅՆ-ի թղթակիցը, լրագրողը, մասնավորապես, ասել է. «Ե՞րբ եք սկսելու կատարել Ձեր պարտականությունները, Վրաստանի օկուպացված տարածքներից ե՞րբ են դուրս գալու ռուսական զինված ուժերը»:

Ի պատասխան, Պուտինը շրջվել և ժպտալով պատասխանել է. «Մենք միշտ ենք կատարում»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ