Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Միջազգային գիտաժողով և ցուցահանդես` նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին

am
mijazgayin-gitajoxov-e-coucahandes-nvirvac-hovhannes-toumanyani-150-amyakin

2019 թ. հոկտեմբերի 11-13-ին Հովհաննես Թումանյանի թանգարանը կազմակերպում է մեծ գրողի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով և ցուցահանդես:


Գիտաժողովը նվիրված է Հովհ. Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրության համատեքստում վերջինիս համարժեք գնահատմանը:
Ինչպես գիտեք, Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը 2017 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում»։

Միջազգային գիտաժողովը և ցուցահանդեսը իրականացվում է աջակցությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐ-ի շրջանակում, ԻՆԵԿՈԲԱՆԿ-ի, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Արտաքին գործերի նախարարությունների։

«Արևելք-Արևմուտք. Հովհ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին, Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում: Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը /Թուխիկյան/, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության ստորաբաժանման ավագ համակարգող (ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ` Ստեֆանիա Ջանինիի անունից) Ինգա Նիշանյանը և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լենա Թերզիկյանը:

Գիտաժողովին զեկուցելու են մի շարք երկրներից (Իտալիա, Անգլիա, Ճապոնիա, Ռուսաստան, Վրաստան) ժամանած հյուրեր, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ագգագրության, Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ