Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների սուբվենցիայի 5 միլիարդ դրամի 102 հայտ

am
mijgeratescakan-hancnajoxove-hastatel-e-hamaynqneri-soubvenciayi-5-miliard-drami-102-hayt

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ հուլիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 103 հայտ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, նիստի ընթացքում հաստատվել է 102 հայտ` մոտ 5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 2,8 միլիարդ ՀՀ դրամ: Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցման, ինչպես նաև դրանց վիճակի բարելավման, մանկապարտեզների հիմնանորոգման, արտաքին լուսավորության, ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ու ճանապարհների հիմնանորորգման և այլ աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրերը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ