Միջոցառում՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին

am es ru
mijocaroum-nvirvac-silva-kapoutikyani-cnndyan-100-amyakin

Ս. թ. հունվարի 20-ին կմեկնարկեն մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները:

ՀՀ մշակույթի նախարարության, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ հունվարի 20-ին, ժամը 13:00-ին կկազմակերպվի այցելություն բանաստեղծուհու շիրմին՝ Կոմիտասի անվան պանթեոն:

Ս. թ. հունվարի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի կունենա գրական-գեղարվեստական հանդիսություն, որի ընթացքում կմարվեն Ս. Կապուտիկյանի հոբելյանի առթիվ թողարկված նամականիշերը, ինչպես նաև կներկայացվի «Մեղուները» խորագրով պատկերագիրքը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ