Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

Մինասի գույներով՝ այցելուների ձեռքերով. բացվել է «Գույների կախարդանք» ցուցահանդեսը

es am
minasi-gouynerov-aycelouneri-cerqerov-bacvel-e-gouyneri-kaxardanq-coucahandese

Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է «Գույների կախարդանքը» ցուցահանդես՝ Մինասի գույներով՝ այցելուների ձեռքերով։

Ինչպես տեղեկանում ենք պատկերասրահից, նախորդ տարի Ազգային պատկերասրահում Մինաս Ավետիսյանի 90-ամյակին նվիրված «Մինաս. հին ու բոլորովին նոր» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում ստեղծվել է «Մինասի գույների կախարդանքը» ինտերակտիվ կրթական ծրագիր: Մոտ չորս ամիս ծրագրին մասնակցեց շուրջ վեց հարյուր /600/ աշակերտ՝ Հայաստանի տարբեր դպրոցներից և հաստատություններից:

Նախագծում առանցքայինը նկարչի ծննդավայրը պատկերող «Ջաջուռ» կտավն է՝ 1960 թ., որը հայրենի բնաշխարհի գունային սիմվոլիկ հավաքական պատկերն է։

Թիմային աշխատանքի արդյունքում պատանի արվեստասերները վերը նշված կտավի ուրվանկարի և տարաբնույթ իրերի` գործվածքների, թելերի, բազմերանգ գույների համադրությամբ ստեղծել են հայտնի գեղանկարի ինքնատիպ կոլաժային վերարտադրություններ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ