«Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի փոփոխության փորձերն անթույլատրելի են». Էդուարդ Շարմազանով

am ru
minski-xmbi-hamanaxagahoutyan-ceuacapi-popoxoutyan-porcern-antouylatreli-en-edouard-sarmazanov

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին հայ պատգամավորների ակտիվ մասնակցությանը, քննարկել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը նշել է. «Որպես ՀԱՊԿ անդամ երկիր՝ Հայաստանի համար ամենակարեւոր խնդիրներն անվտանգության մարտահրավերներն են: Մենք բացառապես բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից ենք եւ գտնում ենք, որ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ընդունելի ձեւաչափն է ԼՂ հակամարտության լուծման համար: Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը փոխելու բոլոր փորձերն անթույլատրելի են եւ դատապարտելի»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ