Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

ՄԻՊ-ը այցելել է Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկված 17 անձանց

am
mip-e-aycelel-e-operayi-harakic-taracqic-berman-entarkvac-17-ancanc

Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկված 19 անձանց իրավունքների երաշխավորման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ոստիկանությունում:

Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածների հետ, ստուգել բերման ենթարկման հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը:

Մասնավորապես, Պաշտպանի ներկայացուցիչները արձանագրել են, որ 17 անձ վարչական բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու, 1 անձ՝ դիտավորությամբ գույքը ոչնչացնելու, 1 անձ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Բերման ենթարկված 17 անձ արդեն ազատ է արձակվել, 2 անձի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման ներքո։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ