ՄԻՊ-ը վարույթ է սկսել. Կպարզվի թե ինչ հիմքով է աշխատանքից ազատվել Օրբելյանը

am
mip-e-varouyt-e-sksel-kparzvi-te-inc-himqov-e-asxatanqic-azatvel-orbelyane

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի հետ: ՄԻՊ-ը մաեստրո Օրբելյանի հետ խոսել է նրա պաշտոնանկության մասին: Այս մասին տեղեկացնում է Արման Թաթոյանը՝ ֆեյսբուք սոցցանցի իր էջով:

Ներկայացնում ենք Թաթոյանի գրառումն ամբողջությամբ.

«Կոնստանտին Օրբելյանին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո խոսել եմ մաեստրոյի հետ:

Հաշվի առնելով, որ հարցն առնչվում է մաեստրոյի իրավունքների երաշխավորմանը՝ որոշում եմ կայացրել քննարկման վարույթ սկսելու մասին: Երկուշաբթի պաշտոնական նամակով պարզաբանումներ կպահանջվեն Մշակույթի նախարարի պաշտոնակատարից Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի և պատճառների մասին:

Այս պահին ի գիտություն եմ ընդունել Մշակույթի նախարարության և նախարարի պաշտոնակատարի հրապարակային պարզաբանումները»:

Լրահոս

Նմանատիպ նորություններ