Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Միշտ մարդամոտ և այդքան միայնակ... Երևանը. Նազենի Հովհաննիսյան

am
mist-mardamot-e-aydqan-miaynak-ereane-nazeni-hovhannisyan

«Երևանը` գրված ու չգրված օրենքների քաղաք: Քեզ կեղեքող սիրահարի պես է. նրա հետ երկար չես կարողանում, այրվում ես, առանց նրա` հիվանդանում, մոխրանում: Երևանին կամ տրվում ես ամբողջապես, բացվում, դառնում մի սիրտ ու մի հոգի, կամ էդպես էլ քեզ չի ընդունի. կիսատություն չի սիրում»,- այսպես է քաղաքամայր Երևանը նկարագրել դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը:

Ֆեյսբուքյան իր էջում դերասանուհին կիսվել է Կասկադում արված լուսանկարով և գրել. «Աշխարհի օվկիանոսներում լողացող նավի պես է, չգիտես, երբ կխորտակվես կամ, երբ կդառնաս Նավապետ: Երևանը` անթիվ անհամար քարերի ու երբեմն խեղդող շենքերի մեջ էդքան փխրուն ու խոսող, երբեմն անողոք, երբեմն էլ չափազանց հանդուրժող: Երևանն իր կեսգիշերում օգնության պատրաստ անծանոթներով ու օրը ցերեկով դավաճանող յուրայիններով: Անասելի փոքր ու միևնույն ժամանակ անչափ` իր գրկի ու սիրո համատեքստում: Ամենօրյա գործողությունների տակ թաքուն հետաքրքրություններ պահած, մանկական ճիչերով լի ու հենց նրանց համար անհավանական անհարմար Երևանը) Վաղվա օրվա հավերժական վախը սրտում զգացնող ու «այսօր»- ի քաղցրով ապրող Երևանը...  Էկլեկտիկ` իր ճարտարապետությունից մինչև կենցաղավարություն... Սիրո համը տվող ու դառնության չափ խոցող Երևանը... Միշտ մարդաշատ ու մարդամոտ, և այդքան միայնակ... Երևանը»: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ