Մնացականյանը հանդիպել է «Գերմանական Մարշալ» հիմնադրամի նախագահի հետ

am es
mnacakanyane-handipel-e-germanakan-marsal-himnadrami-naxagahi-het

 ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է «Գերմանական Մարշալ» հիմնադրամի նախագահ Կարեն Դոնֆրիդի հետ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել և լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները և ժողովրդավարական վերափոխումները, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները: Նախարար Մնացականյանը «Գերմանական Մարշալ» հիմնադրամին ծավալուն հարցազրույց է տվել Հայաստանի ներքաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ»,- գրել է Նաղդալյանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ