Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Իմ այցն Արցախ թույլ կտա Ադրբեջանի ղեկավարությանը մարդկանց շեղել իրական խնդիրներից. Լապշին

moa-poezdka-v-karabax-pozvolit-rukovodstvu-azerbaydjana-vnovy-otvlecy-narod-ot-realynix-problem---lapsin

«Չեմ կարծում, որ Ղարաբաղ գնալը վտանգավոր է: Կարծում եմ, որ հիմա կարիք չկա դա անել ներքին քաղաքական իրավիճակի պատճառով, քանի որ դա թույլ կտա Ադրբեջանի ղեկավարությանը նորից ժողովրդի ուշադրությունը շեղել իրական խնդիրներից»: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Բլոգերը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել իր մահափորձի վերաբերյալ հաղորդումը:

«Սա շատ կարեւոր փուլ է, քանի որ Ադրբեջանը ձեռնարկել է տարբեր քաղաքական ու կոռուպցիոն քայլեր, որպեսզի դա թույլ չտա: Մեծ հարված կլինի, երբ դատարանը մահափորձի վերաբերյալ որոշում կայացնի: Նրանք իրենց իմիջը փչացրել են եվրոպացի դիվանագետներին կաշառելով, եւ այդ առումով իմ պատմությունը շատ հաջողված է », - ասել է բլոգերը` հավելելով, որ Ադրբեջանը երեք ամիս ունի, որպեսզի բողոքարկի բլոգերի բողոքը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ