Մոբիլիզացիա է անհրաժեշտ, բոլորը պետք է իմանան իրենց դերն ու նշանակությունը պատերազմական իրավիճակում. Կարեն Վարդանյան

mobilizacia-e-anhrajest--bolore-petq-e-imanan-irenc-dern-ou-nsanakoutyoune-paterazmakan-iravijakoum-karen-vardanyan

Տեղեկատվական տոխնոլոգիաների ոլորտից կառավարությաննո ւղղված քննադատությունները դրական իմաստեվ տեղ են հասել, պաշտոններից հեռացվել են կաշառակերությամբ զբաղվող պաշտոնյաները և դաշտ է ստեղծվել համագործակցության համար: Այս մասին նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ նշելով, որ հունիսի 1-ին և 2-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյան վարժարանում անցկացվել է կոնֆերանս բոլոր կողմերի մասնակցությամբ:

«Հանդիպումը կազմակերպել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի և Ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միության աջակցությամբ: Ներկա էին մոտ 30 ձեռնարկություն, նաև Ազգային անվտանգության ծառայությունը, ֆինանսների նախարարությունը, ՀՀ զինված ուժերը: Քննարկում էինք ռազմարդյունաբերության հետ կապված երեք հիմանակն խնդիրներ՝ գնումների մեխանիզմները ռազմարդյունաբերության մեջ, ընդհանրապես ռազմարդյունաբերության կառուցվածքը և առաջատար զինատեսակների ստեղծման դյուրացման մեխանիզմները, փորձակունսուլտորական աշխատանքների գնման մեխանիզմները: Կարող եմ ասել, որ բավական լավ քննարկում ստացվեց»,- ասաց Վարդանյանը:

Նա նկատեց, որ այս բնագավառում առաջնահերթ խնդիրը մասնագետների պակասն է: «Մեզ մոտ մասնագետների սով կա սկսած գործարանում խառատներից մինչև նախագծողներ և այլն: Մասնագետների լուրջ պակաս կա զենքի վաճառքի բնագավառում, որովհետև դա էլ ուրույն բնագավառ է: Չկան գլխավոր մասնագետներ, որոնք շատ տարբեր նախագծային և արտադրական կոմպլեքսներ են ղեկավարում:

Մյուս կողմից բոլորս պետք է հասկանանք, որ հիմա պատերազմը ոչ միայն ֆիզիկական բնույթ է կրում, այլ նաև ուղղված է նաև մարդկանց ուղեղներին, մարդկանց ապագայի նկատմամբ պատկերացումներին: Այդ պատերազմը այսօր գնալով ավելի հզոր է դառնում: Եվ եթե անգամ մենք պատրաստենք, ինժիներական մասնագետներ կամ զեմքեր նախագծենք, դա քիչ է լինելու»,- նշեց մեր զրուցակիցը:  

Կարեն Վարդանյանի խոսքով՝ այսօր թեև կա դրական առաջխաղացում, իրենք կարողանում են իրար հետ նստել, քնարկել, բայց համագործակցության մակարդակը շատ ցածր է. «Մեր երկրում պետք է մոբիլիզացիա լինի: Դա վերաբերում է  և՛ մարդկային ուժին, և՛ այն ռեսուրսներին, որ պատերազմի ժամանակ պետք է լինելու մեզ, է՛ մասնագիտական ներուժին: Մենք պետք է իմանանք, թե պատերազմի ժամանակ զենք ով է արտադրելու, խրամատում ով է լինելու և այլն: Սա չկա: Սա իրականում անվտանգության խորհրդի խնդիրն է, այսինքն, այդ խորհրդին պետք է լրիվ այլ առաջադրանք տանք: Բոլորը միասին պետք է նախագծեն և հայտարարեն իրենց դերն ու նշանակությունը միբլիզիացիայի և պաերազմական իրավիճակի ժամանակ, հակառակ դեպքում կրկին ունենալու ենք 2016-ի ապրիլը, երբ երիտասարդները հայրենասիրությունից մղված  գնալու են Ստեփանակերտի հրապարակում հավաքվեն և 4-5 օր չեն իմանալու՝ ինչ անեն»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ