Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Մոսկվայում Զարեհ Սինանյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

am
moskvayoum-zareh-sinanyane-handipel-e-hay-hamaynqi-nerkayacoucicneri-het

Մոսկվայում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 18-ին հանդիպել է «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը:

Հանդիպման ընթացքում ակումբի հիմնադիր և համակարգող Նվեր Սարգսյանը նշեց, որ «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբը ստեղծվել է 2014 թվականին և այն բիզնեսի սեփականատերերի, խոշոր ընկերությունների և անհատ մասնագետների միջև փոխգործակցության բազմակողմանի հարթակ է: Միջազգային ձևաչափով այն միակ բիզնես հարթակն է, որն ունի ներկայացուցիչներ Ռուսաստանից և Հայաստանից։ Բիզնես ակումբի մասնակիցներն են աշխարհի տարբեր երկրների գործարարներ և մասնագետներ:

Իր խոսքում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց սփյուռքի հետ տարվող աշխատանքներում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, ակնկալվող ծրագրերը, համահայկական նշանակություն ունեցող խնդիրները, ինչպես նաև Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի նոր գործելաոճը` ակնկալելով Ռուսաստանի հայկական կազմակերպությունների և հայ համայնքի ակտիվ մասնակցությունը:

Ակումբի մասնակիցները հայտնեցին, որ կշարունակեն Հայաստանում և Արցախում իրականացնել մի շարք ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրեր՝ բարձր տեխնոլոգիաների, էկոլոգիայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում:

Հատուկ ընդգծեց, որ «Կիլիկիա» բիզնես ակումբի ստեղծման իսկ օրվանից բոլոր մասնակիցներն իրենց  համեստ ներդրումն են ունեցել և ապագայում էլ պատրաստ են աջակցել ռուսաստանյան գործարարների և հայ արտադրողների համագործակցությանը և բիզնես կապերին։

Այնուհետև Զարեհ Սինանյանը դեսպանատանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և կարևորեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցը:

Գլխավոր հանձնակատարն իր խոսում անդրադարձ կատարեց Հայաստան-սփյուռք հարաբերություններում առկա նոր մոտեցումների, պատասխանեց ներկաների հարցերին:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ