Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում,
Ղազարոս Աղայան

Մուշ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տանտիրոջ դին

am
mous-taxamasi-bnakaranneric-mekoum-haytnabervel-e-tantiroj-din

Մայիսի 16-ին, ժամը 18:07-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասի թիվ 69 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում հայտնաբերել Մ.Հ.-ի (ծնված 1951 թ.) կախված դին:

Այս մասն հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ