Մութաֆյան պատրիարքի վերջին հրաժեշտին ներկա է նաև Թուրքիայի նախկին վարչապետ Յըլդըրըմը

am
moutafyan-patriarqi-verjin-hrajestin-nerka-e-nae-tourqiayi-naxkin-varcapet-yeldereme

Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա է նաև Թուրքիայի նախկին վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը:

Վերջինս իր ցավակցությունն է հայտնել տեղի հայ համայնքին, միասնության կոչ է արել Անատոլիայում ապրող բոլոր ազգային փոքրամասնություններին:

Յըլդըրըմը մասնավորապես նշել է. «Այսօր հայ համայնքի համար ցավալի օր է: Օսմանյան կայսրության շրջանում մեր հայ եղբայրները մեծ ծառայություն են մատուցել կայսրության մշակույթի, արվեստի զարգացման գործում: Մենք, մեր ապագա սերունդները միասին պետք է ապահովենք ավելի լավ օրեր»:

Հիշեցնենք, որ այս պահին Ստամբուլի աթոռանիստ Սբ. Աստվածածին հայոց մայր եկեղեցում տեղի է ունենում Մութաֆյան պատրիարքի հոգեհանգստի արարողությունը: Սրբազան հոր աճյունը կամփոփվի Շիշլիի հայկական գերեզմանատանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ