Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Մրգային համեղ տորթ

am
mrgayin-hamex-tort

Բաղադրիչներ.

ձու – 6 հատ,

շաքարավազ – 1 բաժակ,

ալյուր – 1 բաժակ,

ելակի խյուս – 1 բաժակ,

սոդա – 1 թ. գդ.,

կես կիտրոնի կեղև,

կրեմ.

մասկարպոնե – 300 գ,

սպիտակ շոկոլադ – 100 գ,

հատապտուղների խյուս – 100 գ,

ձու – 2 հատ,

յոգուրտ – 200 գ,

ելակի թանձրահյութկես բաժակ,

շաքարավազ – 250 գ,

վանիլ, դարչին, ժելատին,

շոկոլադ, հատապտուղներ զարդարելու համար

Սպիտակուցը առանձնացնել դեղնուցից և հարել: Դեղնուցները շաքարի հետ հարել, խառնել սպիտակուցներին: Կիտրոնի կեղևը քերել խմորի մեջ, ավելացնել ելակի խյուսը: Սոդան լցնել ալյուրի վրա, ալյուրն աստիճանաբար խառնել մնացած բաղադրիչներին:

Թխել 180 աստիճանում: Մասկարպոնեն խառնել դեղնուցներին, ավելացնել գոլորշու վրա հալեցրած շոկոլադը, յոգուրտը: Մի քիչ դարչին ու վանիլ ցանել կրեմի մեջ: Ժելատինը թրջել մրգահյութի մեջ: Շաքարավազը խառնել մրգային խյուսին,սպիտակուցները հարել մի քիչ աղի հետ, աստիճանաբար խառնել մրգի ու ժելատինի հետ:

Սպիտակուցի զանգվածը խառնել մասկարպոնեին և լցնել խմորի վրա: Տորթը տեղափոխել սառնարան: Զարդարել հատապտուղներով և շոկոլադով:

Բարի ախորժակ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ