Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

«Մշակութային երկխոսություն» խորագրով համերգ` Գեղարդ վանական համալիրում

am
msakoutayin-erkxosoutyoun-xoragrov-hamerg-gexard-vanakan-hamaliroum

Սեպտեմբերի 13-ին՝ ժ19։00-ին, Գեղարդ վանական համալիրում ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո տեղի կունենա «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը, որին իրենց կատարումներով հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, թմբկահար Կարեն Քոչարյանը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը և այլ երաժիշտներ։

 

Համերգը եզակի հնարավորություն է ոչ միայն հանրությանը ներկայացնելու հայկական մշակույթային ժառանգությունը, այլ նաև ի ցույց դնել Հայաստանում զարգացող գեղարվեստական միտումները: Համերգի հիմքում ընկած է անցյալի և ներկայի միջև կամուրջ կառուցելու գաղափարը, վերաիմաստավորելու հայկական ավանդական ժողովրդական և հոգևոր երաժշտությունը՝ ժամանակակից մեկնաբանությամբ:

 

Միջոցառմանը հրավիրված են բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտերկրից, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայ արվեստի մեծանուն ներկայացուցիչներ:

 

Ինչպես գիտեք, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի կողմից արդեն իսկ տարածվել է հայտարարություն վանական համալիրի՝ զբոսաշրջիկների համար որոշակի ժամանակ փակ լինելու մասին: Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բոլորի ներողամտությունը և շնորհակալություն հայտնում համագործակցության համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ