Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Մշակույթը, արվեստն ու ժամանցը մեկ վայրում. Ստեփանակերտի «Արմատները» նոր հարթակ է երիտասարդների համար (տեսանյութ)

msakouyte--arvestn-ou-jamance-mek-vayroum-stepanakerti-armatnere-nor-hartak-e-eritasardneri-hamar-tesanyout

Արցախում կյանքն օր օրի է զարգանում: Ստեփանակերտում ամեն տարի նոր ժամանցի կենտրոններ են բացվում, որոնք նոր հետաքրքրություն են մտցնում երիտասարդների կյանքում: Այդպիսի մի կենտրոն էլ տարիներ առաջ բացված «The Roots» («Արմատներ») կենսակենտրոնն է, որը զուտ սրճարան կամ ժամանակ անցկացնելու կենտրոն չէ, այստեղ համադրված են մշակույթն ու ժամանցը: 

«Արմատները» նաև հրաշալի հարթակ է երիտասարդ ստեղծագործողների համար: Ոչ միայն Արցախից, այլև տարբեր վայրերից երաժիշտներ, նկարիչներ ու այլ մշակութային գործիչներ այստեղ կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Շատերի համար այս կենտրոնն առաջին հարթակն է եղել, որտեղ նրանք կարողացել են ներկայացնել իրենց արվեստը:

ՀԱՅ ՁԱՅՆ-ն Արցախում հանդիպել է «Արմատներ» կենտրոնի մշակութային միջոցառումների կազմակերպիչ Սարինե  Հայրիյանի հետ, ով պատմել է կենտրոնի գործունեության, անելիքների և ծրագրերի մասին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ