Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Մշակույթի նախարարությունն, ըստ էության, իր գործառույթներից չի հրաժարվելու. Լիլիթ Մակունց (տեսանյութ)

msakouyti-naxararoutyounn--est-eoutyan--ir-gorcarouytneric-ci-hrajarvelou-lilit-makounc-tesanyout

Խորհրդարանական աշխատանքի անցնելու եմ նույն պատասխանատվությամբ, ինչ գործադիրում: Այս մասին պատգամավորական մանդատը ստանալուց հետո ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը:

«Գիտեք, թե խորհրդրանական երկրում խորհրդարանն ինչ դերակատարում ունի, և որպես պատգամավորներ՝ մեր անելիքները շատ են, իսկ պատասխանոտվությունը՝ մեծ: Արդեն իսկ ունենք գաղափարներ, թե ինչ նախագծերով ենք հանդես գալու Ազգային ժողովում: Առնվազն կարող եմ երեք նախագիծ նշել, որ պարտադիր կերպով մուտք են գործելու խորհրդրան, որոնցից մեկն արդեն պատրաստ է: Խոսքը վերաբերում է «Թանգարանների մասին» օրենքին: Առաջնային են նաև «Թատրոնի մասին» և «Կինոյի մասին» օրենքներում սպասվելիք փոփոխությունները»,- ասաց նա:

Անդրադառնալով Մշակույթի նախարարության լուծարման, իսկ ավելի կոնկրետ՝ այլ նախարարությունների հետ միավորման հարցին, Լիլիթ Մակունցը նշեց. «Մշակույթի նախարարությունն, ըստ էության, իր գործառույթներից չի հրաժարվելու, և ի թիվս այլ նախարարությունների՝ գործելու է հավասարազոր կարգավիճակում: Այս պարագայում միայն խնդիր է դրվում կառավարման արդյունավետության բաձրացման»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ