Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Մխիթարյանի վստահ նորամուտն Իտալիայում

am
mxitaryaki-vstah-noramoutn-italayoum

Ա սերիայի 3-րդ տուրում իտալական Ռոման սեփական հարկի տակ ուժերը չափեց Սասուոլայի հետ։ Այս խաղում Ռոմայի կազմում առաջին անգամ հանդես եկավ Հենրիխ Մխիթարյանը, ով խաղը սկսեց մեկնարկային րոպեներից և խաղաց առանց փոխարինման։ Հռոմեական ակումբը հաղթեց այս խաղում 4-2 հաշվով, իսկ գոլերից մեկն էլ դեբյուտային խաղում իր հաշվին գրանցեց Մխիթարյանը։

12-րդ րոպեին Բրայան Կրիստանտեն բացեց խաղի հաշիվը, 20-րդ րոպեին Էդին Ջեկոն կրկնապատկեց հաշիվը, 2 րոպե անց՝ 22-րդ րոպեին, Մխիթարյանը հաշիվը դարձրեց 3-0, իսկ 33-րդ րոպեին Ջաստին Կլյույվերտը խփեց իր թիմի 4-րդ գոլը։ Կորցնելով զգոնությունը՝ Ռոման խաղի երկրորդ կեսում 2 գոլ հետ բաց թողեց։ 53-րդ րոպեին Դոմինիկո Բերարդին տուգանայինից կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 72-րդ րոպեին դուբլ ձևակերպեց։

Այսպիսով, Ռոման, վաստակելով 5 միավոր, զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ «Սասուոլոն» 3 միավորով 12-րդն է։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ