Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Մխիթարյանը կգնա՞ Բաքու. հարցը դեռևս անորոշ է

mxitaryane-kgna-baqou-harce-deres-anoros-e

Երեկ բրիտանական The Times պարբերականի տարածած տեղեկության համաձայն՝  մեր հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը, որը տեղի է ունենալու մայիսի 29-ին Բաքվում։

Պարբերականը նշվում է, որ Հենրիխը բաց կթողնի հանդիպումը անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ Ադրբեջանի իշխանություններ ֆուտբոլիստի անվտանգության համար երաշխիքներ չեն տալիս։

 

 Այսօր դրբեջանի ֆուտբոլի Ֆեդերացիայի ասոցացիայի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ մեր ֆուտբոլիստին ոչ մի վտանգ չի սպառնա Բաքվում կայանալիք խաղի ընթացքում:

 

Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է նման կարգի հանդիպումներն անցկացնեն այնպիսի վայրում, որտեղ նույնիսկ երկրպագուներն են ունենում մուտքի արտոնագրի հետ կապված խնդիրներ։

Հենրիխի անվտանգության ապահովումը Բաքվում ՈւԵՖԱ-ի պարտականությունն է և Եվրոպա լիգայի եզրափակչի կազմակերպման կարևոր մաս է կազմում։ Լոնդոնի «Չելսին»  պետք է սոլիդարություն ցուցաբերի «Արսենալին»՝ միասին հրաժարվելով Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելուց և դիմի ՈւԵՖԱ-ին՝ այն Անգլիայում անցկացնելու առաջարկով։ Առավել ևս, որ առկա է լուրջ խնդիր անգլիացի երկրպագուների համար ևս, ովքեր չեն կարողանում Բաքու հասնել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ