Մխիթարյանի հետ կապված միջադեպը բացահայտեց Ադրբեջանում հայատյացության իրական մակարդակը

mxitaryani-het-kapvac-mijadepe-bacahaytec-adrbejanoum-hayatyacoutyan-irakan-makardake

Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հետ կապված աղմուկը բացահայտեց Ադրբեջանում հայատյացության իրական մակարդակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ ընդգծելով, որ այս սկանդալային պատմությունը իրականում ցույց տվեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության, ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում հայտարարում է պաշտոնական տարբեր մակարդակներով:

«Ադրբեջանը փաստացի մեծ գումարներ է ծախսում իր միջազգային իմիջը՝ որպես տոլերանտ, բազմազգ, աշխարհի համար ընկալելի և ժողովրդավար երկիր ներկայացնելու համար: Միջազգային մասշտաբի միջոցառումներ  են այնտեղ անցկացվում, բայց միշտ տեղի է ունենում  այդպիսի մի միջադեպ հայերի հետ կապված, որ ջուրն է լցնում իրենց ծախսերը: Այս դեպքում կիզակետում Մխիթարյանն էր, բայց սա առաջին դեպքը չէ նրա հետ կապված: Այն, որ Ադրբեջանում գոյություն ունի «սև ցուցակ», բոլորս տեղյակ ենք, և Մխիթարյանին Արցախ այցելելու համար 2015 թվականին, երբ ֆուտբոլիստը խաղում էր «Բորուսիայում»,  նրա մուտքը Բաքու արգելեցին»,- ասաց ադրբեջանագետը:

Նա նկատեց, որ այս անգամ Ադրբեջանը փորձում էր ավելի ճկուն լինել՝ ասելով՝ ցուցակում Մխիթարյանը կա, բայց կարող է գալ, մենք կապահովենք նրա անվտանգությունը:

 Մյուս կողմից, Անժելա Էլիբեգովան ընդգծեց, որ հայկական ազգանուններով երկրպագուների մուտքն արգելելով Ադրբեջանը բացահայտեց, թե որքան արմատացած է այդ երկրում հայատյացությունը. «Այստեղ ես հակված չեմ մտածելու, որ Աադրբեջանն այդ մարդկանց չթողեց՝ կարծելով, թե նրանք կարող են լինել լրտեսներ կամ վտանգ ներկայացնել Ադրբեջանի համար: Ես առավել հակված եմ կարծելու, որ նրանք, հասկանալով, որ չեն կարող իրենց քաղաքացիների շրջանում ապահովել այդ մարդկանց անվտանգությունը, պարզապես բոլորի համար փակեցին մուտքերը , որպեսզի խուսափեն սկանդալներից: Այսինքն, ունենք իրավիճակ, երբ պետական մակարդակով հայատյացությունը տվեց իր պտուղները: Եվ եթե վերջին մեկ տարում բանակցային գործընթացում Հայաստանն ու Ադրբեջանն ասում են, որ պետք է հասարակություններին պատրաստեն խաղաղության, ապա այս միջադեօը ցույց տվեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ