Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Մխիթարյանի լավագույն խաղը հավաքականում

mxitaryani-lavagouyn-xaxe-havaqakanoum

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ֆանտաստիկ խաղով գերեց բոլորի սրտերը։ Բոլորովին վերջերս իտալական «Ռոմա» տեղափոխված հայազգի ֆուտբոլիստը նույն ակումբի առաջատար Էդին Ջեկոյին ցույց տվեց, թե ինչ որակների տեր ֆուտբոլիստ է տեղափոխվել այդ ակումբ։ Մխիթարյանի ցուցադրած խաղն իսկապես գովասանքի է արժանի: Այն, ինչ նա անում էր խաղադաշտում, բնորոշ է միայն բարձրակարգ ֆուտբոլիստին, և ի ուրախություն մեզ՝ նման վարպետ խաղացողը հենց մեր հավաքականում է: Ճիշտ է, Հենոն բազում անգամներ քննադատության է արժանացել, թե մինչև վերջ չի տրվում խաղին, սակայն որպես առաաջատար, երբեք այդպիսին չի եղել հավաքականում, ընդ որում պետք է փաստել, որ վերջին տարիներին հավաքականում Մխիթարյանի կարգի խաղացող չի եղել,իսկ  առաջատար ասելով՝ հավաքականում բոլորը Հենոյին են նկատի ունեցել։

 

Իսկ այս խաղն ասես Մխիթարյանին էր, ով հանդիպման 3-րդ րոպեից բռնեց խաղի թելն ու բաց չթողեց մինչև վերջին վայրկյանը։ Այս խաղում տեսանք մի ֆուտբոլիստի, որն իր հետևից տանում էր ողջ հավաքականը։ Սա այն Մխիթարյանն էր, ում երկար էինք սպասել:

Հուսով ենք՝ մեր ֆուտբոլիստը կմնա իր բարձր խաղամակարդակի վրա և կուրախացնի հայ երկրպագուներին իր ֆանտաստիկ և գրագետ խաղով, ինչպես դա արեց այս անգամ։ Բոսնիայի հետ խաղում մեր հարձակման գծի «գեներալն» իր մասնակցությունն ունեցավ մեր թիմի խփած բոլոր չորս գոլերին. դրանց կա՛մ հեղինակը, կա՛մ համահեղինակը Մխիթարյանն էր:  Այս խաղով Հենոն բոլորին ապացուցեց, որ կարող է առաջատար լինել, այնպիսի առաջատար, որի մասին կերազեին անգամ թոփ հավաքականները։

 

Պետք է պահպանել այս հաղթանակի մոտիվացիան, որը տեսնում ենք մեր հավաքականի բոլոր խաղացողների աչքերում։

Առջևում կարևորագույն հանդիպում է, որը տեղի կունենա մրցակցի հարկի տակ. հոկտեմբերին հանդիպելու ենք ֆինների հետ։ Այդ խաղի հաղթական ելքը մեզ համար օդի ու ջրի պես կարևոր է,որպեսզի հնարավորություն ունենանք դուրս գալ  Եվրոպայի առաջնության խմբային փուլ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ