Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

Նա իր կյանքը զոհեց հանուն արվեստի. կայացավ լուսանկարիչ Մհեր Ղազարյանի ցուցահանդեսը (տեսանյութ)

na-ir-kyanqe-zohec-hanoun-arvesti-kayacav-lousankaric-mher-xazaryani-coucahandese-tesanyout

Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Մհեր Ղազարյանի լուսանկարների ցուցահանդեսը: Հյուրերից շատերը թեկուզ չէին հասցրել անձամբ ճանաչել լուսանկարչին` կյանքից անժամանակ հեռանալու պատճառով, սակայն բոլորը նրա նկարներում կարողացան տեսնել ռոմանտիկ, զգացմունքային ու հայրենասեր Մհերին:

Նա իր նկարներում պատկերել է հայկական բնաշխարհը, եկեղեցիները, կյանքի ներդաշնակությունն ու սերը շրջապատի նկատմամբ: Մհեր Ղազարյանն այն լուսանկարիչներից էր, որ կյանքը զոհեց հանուն արվեստի, հանուն մարդկանց գեղեցիկը փոխանցելուն, և հանուն հոգևոր արժեքների:

Մհերի մայրը՝ Նաիրա Մկրտչյանը նկատում է՝ որդին միշտ է միաձուլված եղել բնությանը. բնությունը իր սերն էր. «Ես միշտ ասում էի՝ Մհեր, դու այլմոլորակային ես, իսկ ինքը համաձայնում էր»,- նշում է տիկին Նաիրան:

Ցուցահանդեսի հյուրերից շատերը չեն ճանաչել Մհերին, բայց նրա ստեղծագործությունները նայելով, նշում էին, որ դրանց միջոցով հիմա արդեն գիտեն՝ ինչպիսին է եղել նա. Դանիել Երաժիշտը լուսանկարներից նկատել է՝ Մհերը հայրենասեր ու ռոմանտիկ է եղել. «Մարդուն ճանաչելու լավագույն տարբերակը, նրան իր արվեստի միջոցով ճանաչելն է, և ես հիմա նրան ավելի լավ եմ ճանաչում, քան շատերը: Ռոմանտիկ, տաղանդավոր տղա է և հայրենասեր»:

Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Ռընե Լևոնյանն էլ նշեց, որ Մհերի նկարներից մեկը չի կարող առանձնացնել, բոլորի մասին կարող է ասել, որ դրանց մեջ ազատություն կա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ