Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

ԱՊՀ դիտորդները արտահերթ ընտրություններում լուրջ խախտումներ չեն գրանցել

am en ru
nabludateli-sng-ne-zafiksirovali-seryeznix-naruseniy-na-viborax-v-armenii

ԱՊՀ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում լուրջ խախտումներ չի արձանագրել: Այս մասին այսօր հայտարարել է առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Գումինսկին:

«2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունները անցկացվեցին ՀՀ Սահմանադրությանը եւ ՀՀ Ընտրական օրենսգրքին համապատասխան», - ասել է նա: «Ընտրությունները անցկացվել են բազմակուսակցական հիմունքներով, թափանցիկ եւ բաց»:

«ԱՊՀ դիտորդները իրենց զեկույցներում նշել են որոշ խախտումներ, որոնք, ըստ դիտորդների, չեն կարող ազդել քվեարկության արդյունքների վրա», - հավելել է առաքելության ղեկավարը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ