Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը վերահրատարակվել է

am en
narekacou-matyan-oxbergoutyan-erke-verahratarakel-e

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը վերահրատարակել է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի` Միսաք Ա. Մ. Գոչունյանի (Քասիմ) կողմից կատարված աշխարհաբար թարգմանությունը:

Այն առաջին անգամ հրատարակվել է Կոստանդնուպոլսում 1902 թվականին և Նարեկի աշխարհաբար առաջին արձակ ամբողջական թարգմանությունն է:

Սույն երկրորդ վերանայված հրատարակությունը նվիրված է Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 110-ամյակին:

Գիրքը հրատարակության են պատրաստել պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը և Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը:

Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ