Վահագն Դավթյան - Ռեքվիեմ

Դեր-Զորի քամին
Մանկան ոսկորից սրինգ էր սարքել
Եվ արշալույսի խաղաղության մեջ
Սուլում էր մահվան անմահ նվագներ:

Կարդալ Ամբողջը

Իմ գրքերում փորձում եմ երեխայի հետ խոսել ինչպես հավասարը հավասարի. Նարինե Աբգարյանը հանդիպեց հայ ընթերցողներին (տեսանյութ)

narine-abgaryan

Ես ինձ համարում եմ հայ գրող, թեև գրում եմ ռուսերեն: Ինձ համար առանձնապես հաճելի է, երբ ինձ ընդունում ու սիրում են հայրենիքում, որովհետև քո հայրենակցի վերաբերմունքը և՛ ավելի ներողամիտ է, և՛ ավելի քննադատական: Այս մասին Հայկական բարեգործական ընդհանուր միությանում իր ընթերցողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայազգի արձակագիր, մանկագիր Նարինե Աբգարյանը:

Հանդիպման առիթը «Պատմություն խզբզիկներով» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն էր: Նարինե Աբգարյանը պատմեց, որ այս գիրքը գրելու գաղափարը նկարիչ, իլյուստրատոր Վիկտորիա Կիրդիյը. «Վիկան ինձ ասաց՝ Նառա՛, մի բան գրի, որ ես էլ նկարեմ: Եթե Վիկան այդպիսի բան չասեր, այս գիրքը չէր լինելու»:

«Պատմություն խզբզիկներով» գիրքը ռուս տղայի և իր ընտանիքի մասին է: Նարինե Աբգարյանի խոսքով՝ գիրքը գրելիս նա չէր մտածում, որ հենց փոքր ընթերցողի համար է գրում: «Ես, օրինակ, ինձ մանկական գրող չէի համարի, որովհետև ես «սխալ» մանկական գրող եմ, այնպիսի բաների մասին եմ գրում, որ կլասիկ մանկական գրողներն այդ մասին չեն գրում: Պարզապես, ես ուզում եմ մի փոքր կոտրեմ այդ կարծրատիպը: Ես համոզված եմ, որ երեխան փոքր մեծ է, և երեխայի հետ վերևից խոսելը շատ սխալ է: Իմ գրքերում ես աշխատում եմ երեխայի հետ խոսել ինչպես հավասարի հետ: Ես ինքս էլ մանկուց սիրել եմ այն մանկական գտրքերը, որոնք մի քիչ մանկական չեն եղել»,- պատմեց հեղինակը:

Նարինե Աբգարյանը վերհիշեց, որ երբ հրատարակվեց իր անդրանիկ գիրքը՝ «Մանյունյան», նա չէր մտածում, թե ընթերցողը դա մանկական գիրք կհամարի. «Ինձ մամաներ էին ջղայնացած գրում, ասում էին՝ ինչպե՞ս կարող է մանկական գրքում այսինչ բառը լինել, ես էլ ասում էի՝ ախր երեխաների համար չեմ գրել»:

Հանդիպման մանրամասները՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ