Նավթի գնաճը դանդաղել է

am ru
navti-gnaje-dandaxel-e

Նավթի համաշխարհային գների աճը դանդաղել է: Այս ցուցանիշը գրանցվել է այսօր Կատարի՝ ՕՊԵԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունից հետո: Այս մասին վկայում են աճուրդի տվյալները:

Brent տեսակի նավթի փետրվարյան մատակարարումների ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց 4,49% աճել է մինչեւ 62,13 դոլար: WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց 4.99% աճել է մինչեւ 53.47 դոլար:

Նախքան Կատարի հայտարարությունը, նավթի գինը բարձրացել է համապատասխանաբար 4.8% եւ 5.2%:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ