Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Նախագահ Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել իր վեց ամսվա աշխատավարձը

am
naxagah-sargsyane-hayastan-hamahaykakan-himnadramin-e-nviraberel-ir-vec-amsva-asxatavarce

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է հիմնադրամի գրասենյակ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, դեռևս մայիսին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ նիստում նախագահ Սարգսյանը խոստացել էր իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել հիմնադրամին: Այսօր հիմնադրամում նախագահը ստորագրել է վեց ամսվա աշխատավարձը՝ 5. 753.496 դրամ, նվիրաբերելու հավաստագիրը:

Հանրապետության նախագահի հաջորդ վեց ամսվա աշխատավարձը ևս կնվիրաբերվի հիմնադրամին:
 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ