Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին

am
naxagah-sargsyane-snorhavorakan-ouxerc-e-hxel-belgiayi-tagavor-filipin

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին` այդ երկրի Ազգային տոնի առթիվ։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու կայուն փոխգործակցությունը և շահագրգիռ է խորացնել և ընդլայնել հայ-բելգիական կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

«2018թ. Ձեր մասնավոր այցը Հայաստան հայ ժողովուրդն ընդունեց որպես մեր ժողովուրդների և երկրների բարեկամության ևս մեկ դրսևորում: Իմացեք, որ մշտապես սպասված հյուր եք մեր երկրում»,- ասվում է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ