Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ

am en ru
naxagah-sargsyane-snorhavorel-e-si-cinpinin-cnndyan-orva-artiv

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ:

Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը և ընդլայնումը: 

«Վստահ եմ, որ հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերություններն ապագայում ևս կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների»,-ընդգծել է նա և նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք մաղթել գործընկերոջը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ